Բեռնում...
Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար
12-10-2026 22:31 | Լուրեր

Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցներին իրեն Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի համար քննադատելու, բայց Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրների գնումներն անտեսելու մեջ։

«Եվրամիությունը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար, իսկ կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները նույնիսկ չեն ցանկանում անդրադառնալ այս թեմային։ Ես ճիշտ ընտրություն եմ կատարել՝ ի շահ ամերիկացի ժողովրդի»,- գրել է ԱՄՆ նախագահը։