Բեռնում...
Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեիր հակառակորդին․ Շարմազանովը՝ Փաշինյանին
08-11-2025 16:43 | Կարծիք

Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեիր հակառակորդին․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը դու՝ Նիկոլ, հանձնեցիր Ադրբեջանին, որը մեզ ցույց տվեց Ալիեւը Բաքվի պարադի ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեիք հակառակորդին։

Մի բան էլ իմացի,քո ղեկավարած երկիրը ատոմային բոմբ էլ ունենա, դատապարտված է պարտության, քանի որ զենքի կրառման համար լեզուն չի օգնում։

Վառ ապացույցն «Իսկանդեր»-ի չկիրառումը 44-օրյա պատերազմի վճռական պահին»,-գրել է նա։