Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևի գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վտանգ են ստեղծում Եվրոպայի միջուկային անվտանգության համար։
Զախարովան նաև հայտարարել է՝ Կիևի իշխանությունները, նրա պնդմամբ, վերսկսել են ԶԱԷՍ-ի միջուկային անվտանգության կարևոր օբյեկտների ուղղությամբ հարձակումները՝ գտնվելով «ոչ ադեկվատ վիճակում»։
Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է ԶԱԷՍ-ի օգտագործված միջուկային վառելիքի չոր պահեստավորման տարածքը, որի վնասումը կարող է հանգեցնել լուրջ ռադիացիոն վթարի։