13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում բռնության է ենթարկվել
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Կոտայք» մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել․ գրում է shamshyan.com-ը։
«Ոտիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած ստուգողական գործողություններից հետո երեխան հայտնել է, որ կոնկրետ օրը չի հիշում, սակայն նույն կենտրոնի աշխատակիցների՝ Թամարա Մ․-ի և Կարինե Բ․-ի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն»,- նշում է լրատվամիջոցը։
Աղբյուր՝ shamshyan.com