Բեռնում...
160 hազար ադրբեջանցի ՀՀ-ում, կամ ինչի՞ց մեզ փրկեց Արցախյան փառապանծ շարժումը. Ֆիդանյան
27-03-2026 19:28 | Կարծիք

160 hազար ադրբեջանցի ՀՀ-ում, կամ ինչի՞ց մեզ փրկեց Արցախյան փառապանծ շարժումը. Ֆիդանյան

AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«160 hազար ադրբեջանցի ՀՀ-ում, կամ ինչի՞ց մեզ փրկեց Արցախյան փառապանծ շարժումը։

Գործող ռեժիմի և նրա պարագլխի կողմից Արցախյան շարժումը, Անկախության հռչակագիրը, Արցախյան գոյամարտը նսեմացնելու և արցախցիների նկատմամբ ատելության հերթական խմբաքանակը արտաթորելու ասպեկտում պետք է եվս մեկ անգամ հասկանալ Արցախյան փառահեղ շարժման կարևորությունը։ Սովորաբար Արցախյան շարժման մասին խոսելիս, մենք սովոր ենք հիմնական շեշտադրումը կատարել Անկախություն ձեռքբերելու և 90-ականների հաղթական գոյամարտի վրա։ Այնուամենայնիվ, կա մի կարևոր հանգամանք, որի մասին քիչ է խոսվում։ Եվ այսպես 1979թ․ մարդահամարի տվյալներով Հայաստանում պաշտոնապես առկա էր 160 hազար ադրբեջանցի։ Եկեք ենթադրենք, որ Աստված մի արասցե Արցախյան շարժում չէր լինում, ԽՍՀՄ-ը այնուամենայնիվ կազմալուծվում էր, սակայն ադրբեջանցիները մնում էին Հայաստանում։ Արդյո՞ք պատկերացնում եք՝ Արցախյան շարժման չլինելիության և Հայաստանում ադրբեջանցիների գոյության շարունակականության պայմաններում, մեր ժամանակներում այդ 160 hազարը տեսականորեն որքա՞ն աճած կլիներ։ Արդյո՞ք պատկերացնում եք, որ այդ մի քանի հարյուր հազարանոց ադրբեջանական աղբը ուղղակի ռումբ էր լինելու մեր պետականության տակ, որը յուրաքանչյուր պահի փորձելու էին պայթեցնել Թուրքիան և Ադրբեջանը։ Մի պահ պատկերացրեք, որ չի եղել Արցախյան շարժում, ու այդ ադրբեջանցիներն էլ մնացել են Հայաստանում ու ժամանակի ընթացքում դարձել մի քանի հարյուր հազար՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։ Ու հիմա պատկերացրեք, որ բացի Անկախություն ու հաղթանակն բերելուց զատ՝ ինչից է մեզ փրկել Արցախյան փառահեղ շարժումը»: