«3-7 մլն պարգևավճարներ՝ 2-3 անգամ կրճատված աշխատավարձերի հաշվին»
Փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «3-7 մլն պարգևավճարներ՝ 2-3 անգամ կրճատված աշխատավարձերի հաշվին…
Առողջապահության նախարարությունը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձերի ուշացումների համար «ընբռնում» է խնդրում։
Պատճառաբանությունները ծանոթ են՝
«չենք կարողացել»,
«չենք հասկացել»,
«չենք հասցրել»։
Շարք առ շարք՝ «չենք»-եր։
Բայց այդ «չենք»-երի իրական գինը վճարեցին ու վճարելու են բուժաշխատողները։
Աշխատավարձերը մարդիկ ստացան զգալիորեն պակաս՝ երբեմն 2–3 անգամ։
Մինչ նախարարն ու փոխնախարարները ստանում էին 3–7 միլիոն դրամի չափով պարգևատրումներ, նրանց մտքով անգամ չանցավ, որ սեփական անկարողության հետևանքով բուժաշխատողների մի մասը չկարողացավ փակել վարկերը, հայտնվեց «սև ցուցակում», չլուծեց ընտանիքի ամենահիմնական կենցաղային խնդիրները։
Սա պարզապես կազմակերպչական ձախողում չէ։
Սա արժեքների համակարգի բացակայություն է։
Երբ պաշտոնյայի «չեմ հասցրել»-ը վերածվում է բուժաշխատողների սոցիալական կոլապսի, իսկ պատասխանատվությունը՝ անհետանում պարգևավճարների խրախճանքում։
Հ․Գ․ Կարևորը պարել կարողանում են․․․»:
Աղբյուր՝ AntiFake.am