Բեռնում...
50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը․ «Իրավունք»
30-09-2025 09:09 | Մամուլի տեսություն

50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վաղարշապատում ՔՊ թեկնածուին ամեն գնով անցկացնել «վիզ է առել» ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Վերջինս շեֆին վստահեցրել է` ձայների 50+ պլյուսը իրենցն է։

Նիկոլի հարցին, թե ինչպես է նա կարողանալու այդքան ձայներ հավաքել, նախարարը ասել է, որ մարզպետ եղած ժամանակ էջմիածինցի գործարարներին մեծ առավելություններով է օժտել, հիմա էլ իրենք են պատրաստակամություն հայտնել փոխհատուցել լավությունը։

Աղբյուր՝ «Իրավունք»