Բեռնում...
ՌԴ-ին հայտնի է Պետդումայի ընտրությունների վրա ազդելու` արտերկրի պլանների մասին. Լավրով
22-08-2026 22:05 | Լուրեր

ՌԴ-ին հայտնի է Պետդումայի ընտրությունների վրա ազդելու` արտերկրի պլանների մասին. Լավրով

Ռուսաստանին հայտնի է Պետդումայի ընտրությունների վրա ազդելու` արտերկրի պլանների մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Տեղեկություններ կան այն մասին, որ նման արկածախնդրություններ կձեռնարկվեն արտերկրում, որտեղ արտգործնախարարությունը մի քանի հարյուր ընտրատեղամաս է բացում ավելի քան հարյուր երկրներում քվեարկելու համար», – «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարի շրջանակներում լրագրողներին ասել է Լավրովը։