Բեռնում...
Քաղցրաշենում 13 տարեկան աղջիկ է մահացել. պատճառը էներգետիկ ըմպելիքի չարաշահո՞ւմն է․ «Հրապարակ»
14-07-2026 18:48 | Լուրեր

Քաղցրաշենում 13 տարեկան աղջիկ է մահացել. պատճառը էներգետիկ ըմպելիքի չարաշահո՞ւմն է․ «Հրապարակ»

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում երեկ 13-ամյա աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։

«Աղջիկն ակտիվ զբաղվում էր ֆուտբոլով։ Գյուղում լուրեր են պտտվում, որ նա էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել, ինչի հետևանքով էլ մահացել է»,– գրում է լրատվամիջոցը։

Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել է տեղեկությունը։

«Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո՛, ասում են` էներգետիկներ օգտագործել է..․ Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն կանչել։ Մեծ ցավ է սա համայնքի համար»,–նշել է նա։

Հավելենք, որ մահացողը Տաթև Ֆախուրյանն է։

Աղբյուր՝ «Հրապարակ»