Կնոջը հարվածող արական սեռի ներկայացուցիչը տղամարդ չի կարող լինել
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կնոջը հարվածող արական սեռի ներկայացուցիչը տղամարդ չի կարող լինել ու թքած, թե պնդումը սեքսիստական չեն համարի: Լրագրողին հարվածող ոստիկանը՝ ոստիկան չի, իսկ կին լրագրողին հարվածող ոստիկանը ոչ միայն ոստիկան չի այլ վատ ոստիկանի անդրավարտիքից ավելի ցածր արժեք ունեցող խուլիգան:
Անգամ ձեր շարքերը մաքրելու պահանջ/կոչ/հորդոր հնչեցնելու կարիք չկա դուք էս եք՝ անարժեք բորենիների համախումբ, բայց հիշեք, որ ձեր կողմից խրախուսված սույն անդրավարտիքները բոլորը ֆիքսված են ու ապագայում ձեր հետ միասին կանչվելու են պատասխանատվության:
Հ.Գ. Իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում 24news.am լրատվականի լրագրող Մերի Մանուկյանին»:
Աղբյուր՝ AntiFake.am