Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել դատարան
«Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոփոխելու համար նոր միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում է Արշակյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոփոխելու համար նոր միջնորդություն է ներկայացվել դատարան
Նա հիշեցրել է, որ ներկայացված նախորդ մասին միջնորդությանը դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել էր այն վարույթ ընդունել։ Հարությունյանի խոսքով՝ մերժման վերաբերյալ դատական ակտը ստանալուց հետո պարզ է դարձել, որ մերժման պատճառը ոչ թե բովանդակային է, այլ` տեխնիկական, ուստի պաշտպանական կողմը որոշում է կայացրել նոր միջնորդություն ներկայացնել։
Աղբյուր՝ AntiFake.am