Բեռնում...
ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար Գարեգին Նժդեհի հիշատակին
01-01-2026 18:07 | Լուրեր

ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար Գարեգին Նժդեհի հիշատակին

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր՝ հունվարի 1-ին, ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար Գարեգին Նժդեհի հիշատակին՝ նրա ծննդյան 140-ամյակի կապակցությամբ։

Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաև հավիտենական արժեք ունեցող հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով։ Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները և՛ այնժամ, և՛ հիմա, թե հայրենասիրությունը այլևս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար… հայրենապա՛շտ պիտի լինենք»:

Աղբյուր՝ AntiFake.am