Բեռնում...
Մարդը  հրաժարվում է սննդից, վտանգելով իր առողջությունը՝ ի նշան այս աբսուրդի. Լիկա Թումանյան
09-01-2026 23:25 | Լուրեր

Մարդը  հրաժարվում է սննդից, վտանգելով իր առողջությունը՝ ի նշան այս աբսուրդի. Լիկա Թումանյան

Լիկա Թումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց ընկերներիս՝ Vazgen Sagatelyanի ու Narek Samsonyanի կալանքը։
Ստացվում է, հինգ ամիս ՝ խոսքերի համար։
Ճշմարտությունն ասելու համար։ Չլռելու համար։

Նարեկը անժամկետ հացադուլ հայտարարեց։ Հասկանո՞ւմ եք։ Մարդը հրաժարվում է սննդից, վտանգելով իր առողջությունը՝ ի նշան այս աբսուրդի, այս անօրինականության դեմ բողոքի։
Նրանց «հանցագործությունը» հանրաճանաչ հաղորդումն էր, որտեղ նրանք ասում էին այնպիսի բաներ, որոնք իշխանությունները չէին ուզում լսել։

Սա արդարադատություն չէ։ Սա վրեժխնդրություն է անկախության համար։ Սա պատիժ է քաջության համար։ Սա փորձ է՝ կոտրելու նրանց, ովքեր գլուխ չեն խոնարհում։

Բայց գիտե՞ք ինչ։ Քանի դեռ նրանցից մեկը հացադուլ է անում խցում՝ բողոքելով բռնապետության դեմ, քանի դեռ նրանք այնտեղ չեն հանձնվում, մենք իրավունք չունենք լռելու ու հանձնվելու այստեղ։

#ազատություն քաղբանտարկյալներին
#FreePoliticalPrisoners»:

Աղբյուր՝ AntiFake.am