Բեռնում...
Արևադարձային տաք օդի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 5 օրերին դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն
18-02-2026 12:25 | Լուրեր

Արևադարձային տաք օդի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 5 օրերին դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն

Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 5 օրերին հանրապետությունում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Փետրվարի 17-ին օդի օրական միջին ջերմաստւճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով, իսկ մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա երբևիցե դիտված առավելագույն արժեքները։

Աղբյուր՝ AntiFake.am