Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենք»-ի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի քաղաքային կանգառի հետնամասում Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Վահե Վ․-ն և 30-ամյա Հարություն Հ․-ն անհիմն ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գևորգ Դ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով Վահե Վ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, և ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Աղբյուր՝ Shamshyan.com