Ավիահարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող օդանավակայանի
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող Լոռեսթան նահանգի Խորամաբադ քաղաքի միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետը։ «Մի քանի րոպե առաջ Խորամաբադի օդանավակայանը ենթարկվել է ամերիկա-սիոնիստական թշնամիների ավիահարվածներին», — պաշտոնյայի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Զոհերի և հասցված վնասի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Աղբյուր՝ AntiFake.am