«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի բոլոր չորս որոշումները ոչ իրավաչափ էին. Վերաքննիչի արձանագրումը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով արձանագրեց գլխավոր հաշվապահ՝ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Այս մասին հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Այսպիսով, «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին, ինչը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման»,-նշում է փաստաբանը։
Աղբյուր՝ AntiFake.am