ԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. Վենս
Միացյալ Նահանգները չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել առևտրային նավերի վրա հարձակումները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Մենք նրանց հետ չենք խոսում և չենք խոսելու, մինչև նրանք չդադարեն առևտրային նավերի վրա կրակել», – լրագրողներին ասել է Վենսը։
Օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած հայտնեց Իրանի հետ համաձայնագիր կնքելու նպատակահարմարության վերաբերյալ՝ երկրների միջև բանակցությունների գործնականում սառեցման և Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման ֆոնին։