Բեռնում...
Amnesty International-ի զեկույցում քննադատվում է Նարեկի ու Վազգենի վերաբերյալ «Իմնեմնիմիի գործը»
29-04-2025 19:01 | Կարծիք

Amnesty International-ի զեկույցում քննադատվում է Նարեկի ու Վազգենի վերաբերյալ «Իմնեմնիմիի գործը»

Քիչ առաջ Amnesty International-ը հրապարակեց Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Արտահայտման ազատության մասով ուղիղ վկայակոչվում ու քննադատվում է Նարեկի ու Վազգենի վերաբերյալ «Իմնեմնիմիի գործը»։ Հիշեցնեմ, որ այդ գործով Նարեկի երկամսյա բանտային կալանքը «մուրճել էր» ոչ անհայտ Արտուշ Գաբրիելյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում է գրել :

Հոդվածում ասվում է. «ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ-մայիս ամիսների բողոքի ակցիաները ուղեկցվել են լրագրողների նկատմամբ ճնշումների և հետապնդումների, ներառյալ՝ վիրավորանքների և սպառնալիքների մասին հաղորդումներով։ Հայաստանի «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» տվյալներով՝ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում վիրավորվել է 14 լրագրող և մեդիաաշխատող՝ ինչպես թիրախային հարձակումների, այնպես էլ ամբոխի հրմշտոցի հետևանքով։ Որոշ լրագրողների հրել և գցել են գետնին, մյուսները հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի և վնասվածքների մասին:

Մարտի 22-ին իշխանությունները ձերբակալել են փոդքասթի հաղորդավարներ և ընդդիմադիր գործիչներ Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին խուլիգանության մեղադրանքով և երկու ամսով կալանքի տակ վերցրել։ Նրանց մեղադրել են «AntiFake» լրատվամիջոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության այլ գործիչների հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար։ Դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 23-ին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում ակտիվիստներին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ