Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն հանրային-քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում։
Թեև Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են:
Գնացող-եկող կառավարությունները կարող են Արցախի խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ և սկզբունքներ որդեգրել, բարդացնել կամ թեթևացնել արցախցիների կյանքը, սակայն արցախցիների կամքին հակառակ՝ հարցը ջնջել պարզապես չեն կարող։
Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում»։
Աղբյուր՝ AntiFake.am