Արաղչի․ «Իրանին ԱՄՆ-ի հետ հրադադար պետք չէ, մենք ուզում ենք պատերազմի ավարտ»
Իրանին ԱՄՆ-ի հետ ժամանակավոր հրադադար պետք չէ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին
«Որոշ երկրներ առաջարկել են կապեր հաստատել, միջնորդ լինել։ Մեր պատասխանը նրանց բացարձակապես հստակ էր. մենք հրադադար չենք ուզում, մենք ուզում ենք պատերազմի ավարտ»,-նշել է նա։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է․ «Այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ օտար ուժերն ու օտարերկրյա բազաները տարածաշրջանում ոչ միայն չկարողացան ապահովել անվտանգություն, այլ փոխարենը վերածվեցին անվտանգության խաթարողների։
ԱՄՆ ռազմակայաններ չունեցող երկրներն ավելի քիչ վնաս են կրել, մինչդեռ օտարերկրյա բազաները չեն կարողացել պաշտպանել նույնիսկ իրենք իրենց հարձակումներից: Այս պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանում անվտանգությունն անպայման պետք է լինի կոլեկտիվ անվտանգություն»։