Բեռնում...
Ոտքերդ էդ աստիճա՞ն են կտրվել գետնից, Արայի՛կ, որ չես պատկերացնում` մարդիկ էլ ձեր ստերին ու թոզ-փչոցիներին չեն հավատում. Ռուբեն Մելիքյան
01-03-2026 16:38 | Կարծիք

Ոտքերդ էդ աստիճա՞ն են կտրվել գետնից, Արայի՛կ, որ չես պատկերացնում` մարդիկ էլ ձեր ստերին ու թոզ-փչոցիներին չեն հավատում. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Արտաշատի միջադեպով կատարածս գրառմանն արձագանքելու «պատիվը» տրվել է «թիվ երկու նիկոլական» Արայիկ Հարությունյանին, որը էնպիսի մի տեքստ է գրել, որ կողքից նայողը կմտածի՝ իրենք բոլորը Նելսոն Մանդելաներ են, ես էլ՝ մի տիեզերական չարագործ։

Ոտքերըդ է՜դ աստիճա՞ն են կտրվել գետնից, Արայիկ, որ չես պատկերացնում, որ մարդիկ էլ ձեր ստերին ու թոզ-փչոցիներին չեն հավատում։ Ձե՛ր օրոք են մարդիկ տեսել մեկ տարի առաջվա խոսքի համար բանտարկված մարդու մահը դատական դահլիճում։ Տեսել են խոսքի համար դատվող հարյուրավոր հայտնի ու անհայտ մարդկանց, տեսել են «հետույք» բառի համար բանտ դրված մարդու, կտրած-կպցրած ձայնագրությունների հիման վրա դատվող Սրբազանի։ Մի՞թե կարծում ես՝ ձեր փչած թոզը շարունակում է նույնքան արդյունավետ ազդել մարդկանց վրա։

«Պամպերսից» ես խոսում։ Բա որ տենց էիր մտածում իմ մասին՝ խի՞ չէիր աչքերիս մեջ նայելով ասում մտածածդ 2010-2018 թվերին։ Խի՞ էիր մենակ գովեստի խոսքեր ասում։ Վկաներ կան, չէ՞: Չես ամաչու՞մ։ Դու ու կողքիններդ պատրաստ եք հանուն աթոռի ամեն ինչ ուրանալ՝ Հայրենիքից մինչև Պատիվ։ Խղճում եմ քեզ։

Ինչ վերաբերում ա 2026 թվի հունիսի 7-ին, ապա ես չեմ լինելու ոչ մի ցուցակում։ Ի տարբերություն քեզ, ինձ համար աթոռը երբեք «կյանքի իմաստ» չի էղել։ Բայց ամեն ինչ անելու եմ, որ ձեր բերած խավարը վերջապես ցրվի, որ լույսը վերջապես բացվի։

ՀԳ. Հիշի՛ր Գանձասարի պատի տակի նկարը ու խորհի՛ր էն մասին, թե ինչ աստիճան ես գահավիժել։ Էսօր ճիշտ օր է այդ մասին խորհելու համար. Անառակի կիրակին է»:

Աղբյուր՝ AntiFake.am