Բեռնում...
Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման․ Լևոն Զուրաբյան
06-07-2026 13:16 | Կարծիք

Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Ամենաադեկվատ բնորոշումը, որ այսօր կարելի է տալ Հայաստանում ստեղծված իրավիճակին, այն է, որ Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման:

Հայաստանը կորցրել է անկախ պետականության հատկանիշները: Այսուհետև, ի դեմս կեղծված ընտրություններով Հայաստանում խամաճիկ դրված Նիկոլ Փաշինյանի, արտաքին աշխարհը ունի իր կառավարումը։

Արտաքին տերերի կամքը և Փաշինյանի անձնական իշխանությունը այսուհետև նույնացված են: Ինչը բխում է արտաքին տերերի շահերից, բխում է նաև իր անձնական իշխանության պահպանման շահերից, և հակառակը»։

Աղբյուր՝ AntiFake.am