Բեռնում...
ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան
15-07-2026 20:18 | Կարծիք

ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Բաքվի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարության ընթացքում գործով անցնող հայերը շարունակում են պնդել, որ իրենք հանցագործ չեն, և իրենց նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում:

Թեպետ ադրբեջանական կողմը գրեթե չի լուսաբանում մերոնց ելույթները, սակայն առկա աղքատիկ տեղեկատվությունն էլ բավարար է՝ արձանագրելու ինչպես թեմայի սնանկությունը, այնպես էլ Բաքվի բանտերում գտնվող հայերի կամային պայքարը:

Ու այս ամենը տեղի է ունենում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների, զրպարտության և շարունակական հարվածների տրամաբանության ներքո»,-գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am