Բեռնում...
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ»
20-10-2026 11:54 | Մամուլի տեսություն

Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։

Հանդիպման ընթացքում վերջինս Թորոսյանին էր նվիրել վագրի տեսքով հուշանվեր արձանիկ՝ տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նվերը գնահատել է 166 հազար դրամ։

Նույն Սարջվելաձեն, հիշեցնենք, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին էլ էր նվեր մատուցել` Zarapkhana ապրանքանիշի դեկորատիվ հուշանվեր՝ ծառի տեսքով՝ պատրաստված արույրից, ոսկեպատ տարրերով, որը ԿԿՀ-ն գնահատել էր 116 հազար դրամ»։