Բեռնում...
Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները
12-06-2025 15:58 | Լուրեր

Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները

Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք եւ ոչ էլ այլ որեւէ բան:
Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախնի ԱՄՆ»,-գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am