ԱՐՑԱԽԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՐԺԵՔ է, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ
«Հայոց տուն» Համահայկական նախաձեռնության ուղերձը՝ նվիրված Արցախի Հանրապետությանանկախության հռչակման օրվան.
«Սիրելի՛ հայրենակից,
Հայրենիքն անսակարկելի արժեք է՝ լինես հայրենիհողում ծիլ տված, թե օտարության ծնունդ։ Հայրենիքն ուժ է, որ ստանում ենք որպեսժառանգություն և փոխանցում ենք սերունդներին։
Հայրենիքը մեր բնական կենսատարածքն է և անկախ նրան բաժին հասած փորձություններից՝ չիդադարել և չի դադարում մերը լինելուց։ Բոլորիսաչքի առաջ հազարամյակների պատմությունունեցող հայկական Արցախը փորձ է արվում այսօրզատել մայր Հայաստանից։ Ֆիզիկական կորստինհաջորդում են հոգեբանական և մշակութայինտարանջատման ջանքերը։ Մինչդեռ Արցախըհամայն հայության համար հավերժական արժեք է։
Արցախի Հանրապետության հռչակումը ևս մեկ անգամ մեր ազգային հոգեկերտվածքի խորքերից դուրս բերեց հանուն համազգային արժեքների հաստատուն կանգնելու կամքը։ Դա ազատության ձգտման իրականություն դարձած երազ չէր միայն, այլ մի ողջ ժողովրդի պայքարի, համախմբման արդյունք։ Արցախի անկախության հռչակումը հայկականության ազգային-հոգևոր-գաղափարական հատվածների վերամիավորում էր:
Արժեհամակարգն ավելին է, քան այսրոպեական, սուբյեկտիվ և անձնական մոտիվացիայովպայմանավորված գործողությունները։ Մեր ազգայինբազմադարյա արժեհամակարգը դրանից սնվող սերունդներին տալիս է հնարավորություններ՝ արդարությունն անպայմանորեն վերականգնելու։ Պատմությունը ոչ միայն կրկնվելու, այլև պատմական անարդարությունները հաղթահարելու սովորույթ ունի: Պետք է հենվել անգնահատելի և ժամանակի փորձությունն անցած հոգևոր և ազգային ժառանգության վրա՝ մանր կամակատարությունները գերազանցելու և ի վերջո ազգային վերամիավորված արժեհամակարգըփառաբանելու, մեր ժառանգածը ապագա սերունդներին փոխանցելու համար։
Արցախի Հանրապետության հռչակման օրըշնորհավորելու առիթներ էլի ունենալու ենք։