Բեռնում...
Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, սակայն թշնամական քայլերն ակտիվացրել են
02-08-2025 11:37 | Կարծիք

Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, սակայն թշնամական քայլերն ակտիվացրել են

ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վերաքննիչ դատարանի որոշումը` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ հանրայնացնելուց անմիջապես հետո, դատախազությունը շտապեց հայտարարել, որ բողոքարկելու են այն:
Արմենը 15 ամիս բանտում էր, շուրջ 11 ամիս էլ տնային կալանքի ռեժիմում` բազմաթիվ սահմանափակումներով, այդ թվում` քաղաքական գործունեության:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ընդամենը նրա տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ, սակայն իշխանությունն արդեն ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու և մշտական քաղաքական հետապնդման թիրախում պահելու համար:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ խափանման միջոցը փոխվել է, սակայն նրա գործը ո´չ կարճվել է, ո´չ էլ վերջինս արդարացվել է:

Քանի այս իշխանությունը կա մեր երկրում քաղբանտարկյալների ցուցակն անընդհատ համալրվելու է և քաղաքական ընդդիմախոսների դեմ հետապնդումները շարունակվելու են:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:»։

Աղբյուր՝ AntiFake.am