Բեռնում...
Ադրբեջանում շիա հավատացյալներից խլում են Աշուրայի սգո դրոշները․ Ալիևի բարբաջանքները շինծու են
07-07-2025 10:34 | Վերլուծություն

Ադրբեջանում շիա հավատացյալներից խլում են Աշուրայի սգո դրոշները․ Ալիևի բարբաջանքները շինծու են

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Գրեթե ամեն առիթով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Արցախում հայրերիս կողմից մահմեդական սրբությունների նկատմամբ, իբր, անհարգալից վերաբերմունքի մասին։

Ինչպես համարյա ամեն ինչ արհեստածին Ադրբեջանում Բաքվի բռնապետի նման բարբաջանքները նույնպես շինծու են և արհեստական։

Հենց այսօր արհեստածին Ադրբեջանի ողջ տարածքով մեկ արգելվել է շիա մահմեդականների համար ամենակարևոր Աշուրայի սգո կրոնական արարողությունները, որոնք նվիրված են շիաների երրորդ իմամ Հուսեյնի ողբերգական նահատակությանը։

Ամենաբիրտ, անհարգալից և կոպիտ ձևով ոչ միայն արգելվել են կրոնական արարողությունները, այլ նաև շիա հավատացյալներից խլվել և անարգվել են նույնիսկ Աշուրայի սգո դրոշները, ինչն ուղղակի սրբապղծություն է»։

Աղբյուր՝ AntiFake.am