Բեռնում...
Իսրայելական հարվածների հետևանքով  Գազայում օգնություն փնտրող առնվազն 1760 մարդ է սպանվել
16-08-2025 19:48 | Լուրեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում օգնություն փնտրող առնվազն 1760 մարդ է սպանվել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ մայիսի վերջից մինչ օրս օգնություն փնտրելիս Գազայում սպանվել է առնվազն 1760 պաղեստինցի, ինչը մի քանի հարյուրով ավելի է, քան օգոստոսի սկզբին հրապարակված վերջին տվյալները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ ԳԱզայում առնվազն 44 մարդ զոհվել է օգոստոսի 15-ին՝ իսրայելական բանակի հարձակումների հետևանքով:

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 16-ին Ռաֆահի մոտակայքում գտնվող օգնության բաշխման կենտրոնի մոտ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի, կան նաև վիրավորներ։