Բեռնում...
Ադրբեջանը կրակել է Սյունիքի Վերիշենում աշխատող էքսկավատորի ուղղությամբ, տուժածներ չկան․ ՊՆ
04-08-2025 14:21 | Լուրեր

Ադրբեջանը կրակել է Սյունիքի Վերիշենում աշխատող էքսկավատորի ուղղությամբ, տուժածներ չկան․ ՊՆ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Աղբյուր՝ AntiFake.am