Բեռնում...
Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ. Մարիաննա Ղահրամանյան
24-06-2026 19:47 | Կարծիք

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ. Մարիաննա Ղահրամանյան

«Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ։ Եվ դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Նա մանրամասնում է.

«Այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին այսօր հայտարարել է, թե այսպես կոչված « «Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի» ։

Այս հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի իրական նպատակները և հերթական անգամ փաստում է, որ գործող իշխանությունը հայ ժողովրդի հետ անկեղծ չէ ու թաքցնում է իրականությունը»։

Աղբյուր՝ AntiFake.am