Բեռնում...
Բաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան Ոսկանյան
08-06-2026 21:57 | Կարծիք

Բաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր հստակ քարոզչական գիծ է տարվում առ այն, որ այս պահի դրությամբ ունեցած մանդատների թիվը հարցականի տակ է դնում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխությունների կատարման հաջողությունը, ուստի և, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրի ստորագրումը։

Հայաստանում շատերին են համոզել, իսկ շատերն էլ իրենք են հավատում, որ իր ամբողջ էությամբ հայատյաց և ծավալապաշտ Բաքվի բռնապետի վարչախմբի հետ հնարավոր է խաղաղությունը, ինչը ուղղակի քաղցր պատրանք է։

Հենց այս պատրանքի գրեթե համընդգրկուն բնույթը ստիպում է Հայաստանի համարյա բոլոր քաղաքական ուժերին խոսել խաղաղության օրակարգի մասին, որովհետև ժողովրդավարության, նույնիսկ,, եթե դա պայմանական կամ կասկածելի ժողովրդավարություն է, ամենախոցելի կետերից մեկն այն է, որ քաղաքական միավորը ստիպցած է ընտրվելու նպատակով տուրք տալ ամբոխահաճությանը, մինչդեռ իրականությունը կարող է շատ տարբեր կամ բոլորովին այլ լինել։

Նույնը նաև հանրային խոսքի մակարդակում է, երբ վիրտուալ կամ իրական «լայքեր» հավաքելու համար ամբոխահաճո լինելը պարտադիր պայման է, մինչդեռ ակնհայտ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի վերջնանպատակը Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, փաստացի չգոյությունն է»։

Աղբյուր՝ AntiFake.am