Բեռնում...
Մայր Աթոռի դեմ արշավանքից առաջ իշխանությունը փորձում է հնարավորինս երկար անազատության մեջ պահել Միքայել Սրբազանին. Տիգրան Աբրահամյան
24-09-2025 19:56 | Լուրեր

Մայր Աթոռի դեմ արշավանքից առաջ իշխանությունը փորձում է հնարավորինս երկար անազատության մեջ պահել Միքայել Սրբազանին. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Միքայել Սրբազանի նկատմամբ իշխանության `ոչ մի բարոյական սահման չունեցող հետապնդումներն, ամբողջությամբ տեղավորվում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ռեժիմի արշավների և կազմաքանդման քաղաքական գծին:

Հասարակության շրջանում առկա է ձևավորված համոզմունք, որ Սրբազանը հետապնդումների է ենթարկվում իշխանական տեսակետից տարբերվող կարծիք ու կոշտ դիրքորոշումներ ունենալու պատճառով:

Մայր Աթոռի դեմ հիմնական թշնամական արշավանքից առաջ իշխանությունը փորձում է հնարավորինս երկար անազատության մեջ պահել Միքայել Սրբազանին, նաև նրանով ահաբեկելու և զգուշացում փոխանցելու նաև մյուս հոգևորականներին»:

Աղբյուր՝ AntiFake.am