Բեռնում...
Պատերազմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը ծախսվել է անպիտան ինքնաթիռների վրա
16-03-2026 15:01 | Կարծիք

Պատերազմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը ծախսվել է անպիտան ինքնաթիռների վրա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Սարքած պատերազմի անատոմիայի մեկ օրինակ

Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ 2021 թվականի զեկույցի Նիկոլի ռեժիմը չկրակող ինքնաթիռների համար վճարել է 190 մլն ԱՄՆ դոլար, այսինքն, ըստ նույն զեկույցի հեղինակների, 2018-ից մինչեւ 2020 թվականի պատերազմի մեկնարկը Հայաստանի կողմից զենք-զինամթերքի վրա ծախսած գումարի (248 մլն $) 76% !!!

Պատկերացրեցի՞ք։

Պատերազմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը գնացել է չկրակող, պատերազմում անպիտան ինքնաթիռների վրա։

Եւ սա սարքած, բերված եւ դիտավորյալ պարտված պատերազմի մի փոքր դետալ է։

Բա էլ ինչեր են ի հայտ գալու իշխանափոխությունից հետո…»։