Բեռնում...
Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան
04-04-2026 16:35 | Կարծիք

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

«Ամերիկյան «New York Times»-ն, ըստ ԱՄՆ-ի հետախուզությունում ունեցած իր աղբյուրների՝ տեղեկացնում է, որ Իրանն օգտագործում է կեղծ թիրախներ, և կարողանում է ժամերի ընթացքում վերականգնել հասանելիությունը ռմբակոծված իր ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքներին»,-հրապարակմանն անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու նշել.

«Իրանը ճանաչողները գիտեն, որ այս երկրի ռազմաքաղաքական միտքը իրանական արեւմտյան սահմանը մշտապես դիտարկել է խոցելի՝ հենվելով նաև պատմական փորձի վրա, երբ Ալեքսանդր Մակեդոնացին կամ արաբները կարողացել են ներխուժել Իրան հենց արեմուտքից։

Սա հաշվի առնելով էլ իրանցիները մշտապես ձգտել են իրականացնել մի ռազմավարությունը, ըստ որի՝ Իրանի դե ֆակտո պաշտպանական գիծը արևմուտքում պետք է ձգվի առնվազն մինչև Իրաքի խորք և ավելի անդին, իսկ ռազմական կարողությունների հիմնական մասը տեղակայվի կենտրոնական և արևելյան շրջաններում։

Այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են՝ Իրաքում ակտիվորեն գործում են իրանամետ խմբավորումները, իսկ հրթիռային և ԱԹՍ-երի պաշարները համալրվում են ավելի հեռավոր շրջանների ենթակառուցվածքների միջոցով»։

Աղբյուր՝ AntiFake.am