Մեծ Բրիտանիան ստիպված կլինի դուրս բերել զորքերը Էստոնիայից և Կիպրոսից՝ հանուն Ուկրաինայի
Մեծ Բրիտանիայից կպահանջվի դուրս բերել իր զորքերը Էստոնիայից և Կիպրոսից՝ դրանք Ուկրաինայում տեղակայելու համար: Այս մասին հաղորդում է The Times թերթը՝ հղում անելով բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին։
Երեքշաբթի օրը կայացած առաջնորդների հանդիպման ժամանակ «կամավորների կոալիցիայի» երկրները հաստատել են Ուկրաինա զորքեր ուղարկելու իրենց մտադրությունը՝ որպես «անվտանգության երաշխիքների» մաս: Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ընդգծել էր, որ Մոսկվան երբեք և ոչ մի պարագայում չի համաձայնի ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը Ուկրաինայում, այդ թվում՝ եթե դրանք լինեն այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» զորքեր:
«Հնարավոր խաղաղության համաձայնագրից հետո Մեծ Բրիտանիայից կպահանջվի դուրս բերել իր զինվորներին Էստոնիայից և Կիպրոսից՝ Ուկրաինա բրիգադ ուղարկելու համար»,- գրում է հրատարակությունը։
Աղբյուր՝ AntiFake.am