Բեռնում...
Չեմ քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․ Լիանա Մանուկյան
29-11-2026 23:22 | Կարծիք

Չեմ քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․ Լիանա Մանուկյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը հայտարարել է՝ չի քվեարկելու Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հավատարիմ եմ մնալու այն սկզբունքներին ու արժեքներին, որոնցով առաջնորդվում է մեր ուժը, և այն վստահությանն ու քվեին, որ տվել եք «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Հստակ հայտարարում եմ՝ որպես Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ երբեք ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին։

Իմ մանդատն օգտագործելու եմ Հայաստանի ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու մեր ինքնությունը պաշտպանելու համար։

Մեր սկզբունքները սակարկման ենթակա չեն»։