Բեռնում...
«Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը
29-04-2026 13:42 | Լուրեր

«Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը

Այսօր՝ ապրիլի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գևորգ Վ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 47-ամյա Արման Մ.-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։

Դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուր՝ Shamshyan.com