Բեռնում...
Իրանի հարավ-արևմուտքում բախումները ոստիկանների շրջանում հանգեցրել են զոհերի և վիրավորների
07-01-2026 23:20 | Լուրեր

Իրանի հարավ-արևմուտքում բախումները ոստիկանների շրջանում հանգեցրել են զոհերի և վիրավորների

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի հարավ-արևմուտքում՝ Չհարմահալի Լորդեգան քաղաքում և Բախտիարի նահանգում, ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով իրավապահ մարմինների աշխատակիցներից 2 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, մասնավորապես, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

Ըստ լրատվական գործակալության՝ հունվարի 7-ին, ժամը 10-ի սահմաններում առևտրականների և խանութպանների մի խումբ փակել է իրենց խանութները և սկսել է հավաքվել, հանրահավաքներ անցկացնել և կարգախոսներ վանկարկել, ինչից հետո իրավիճակը կտրուկ սրվել է։ Նշվում է, որ երթի մասնակիցների թիվը, ըստ գնահատականների, եղել է մոտ 300 հոգի։

«Անվտանգության ուժերի վրա կրակոցների հետևանքով 2 մարդ նահատակվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։ Այս բախումների ընթացքում ցուցարարները վնասել են նահանգապետի գրասենյակը և մի քանի այլ վարչական շենքեր»,-նշել է գործակալությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։