Բեռնում...
Տասնամյակներ անց մեր հասարակությունը կիմանա որքան չարիքից ու արհավիրքից եք փրկել մեր երկիրն ու ժողովրդին
30-06-2026 11:01 | Կարծիք

Տասնամյակներ անց մեր հասարակությունը կիմանա որքան չարիքից ու արհավիրքից եք փրկել մեր երկիրն ու ժողովրդին

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծարգո պարոն նախագահ,
Մշտապես հետևում եմ, թե ինչպիսի արժանապատվությամբ եք տանում այս կյանքը, Ձեզ նետված մարտահրավերները: Կյանքի մատուցած ցավը ու սերը:

Մեր հասարակությանը ամեն օր թմրեցնում են կեղծիքով: Ամեն օր փորձում են թաղել ճշմարտությունը: Բայց կանցնի ժամանակ ու Ձեր մասին ճշմարտությունը տարիների հետ էլ ավելի վառ ու հասկանալի կդառնա մեր ժողովրդի համար: Այն ժամանակը, որը շատ դաժան գտնվեց Ձեր հանդեպ, կտա բոլոր հարցերի պատասխանները ու կհաստատի արդարությունը:

Տասնամյակներ անց մեր հասարակությունը կիմանա որքան չարիքից ու արհավիրքից եք փրկել մեր երկիրն ու ժողովրդին: Տասնյակ տարիների հեռավորությունից ավելի հստակ կերևա թե անձամբ ԴՈՒՔ, տեղ-տեղ ու շատ հաճախ միայնակ ինչպես էիք անմարդկային ծանրությունը կրում Ձեզ վրա:

Ու երբ հայ ժողովուրդը ցանկություն ունենա նորից հիշել իր պատմության հաղթական էջերը, այդժամ Ձեր անունը անջնջելիորեն լինելու է հայկական հաղթանակի առաջին էջերում:

Ինչ էլ ասեն, ինչ էլ լինի, որքան շատ ցավով ու դաժանությամբ այն ուղեկցվի միևնույն է, ես գիտեմ որ արդարության պահը գալու է:
Ժամանակը դաժան կգտնվի կեղծիքի հեղինակների նկատմամբ ու շատ արդար Ձեր նկատմամբ, պարոն նախագահ:

Շնորհակալ եմ, որպես անկախ Հայաստանի քաղաքացի, որ տարել եք անմարդկային այդ ծանրությունը, որը իմ երկրին ապրելու ու հաղթելու հնարավորւթյուն էր տվել »:

Աղբյուր՝ AntiFake.am