Բեռնում...
Չնայած տեղումներին՝ Երևանի կենտրոնում օդը չի մաքրվում
08-04-2026 17:08 | Լուրեր

Չնայած տեղումներին՝ Երևանի կենտրոնում օդը չի մաքրվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։ Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանում օդը շարունակում է մնալ աղտոտված։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

.Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,

.Նոր Նորքում՝ չի գերազանցել,

.Արաբկիրում՝ չի գերազանցել,

.Շենգավիթում` չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

.Նոր Նորքում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,

.Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 5-6-ը,

.Շենգավիթում՝ ապրիլի 1-ին,

.Արաբկիրում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Աղբյուր՝ AntiFake.am