«Կալանքն այս դեպքում որպես պատիժ է գործածվում»․ Տիգրան Աբրահամյանը հանդիպել է քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Վազգեն Սաղաթելյանի հետ։
Վազգենի՝ իրավական տեսանկյունից անբացատրելի, իսկ քաղաքական առումով՝ ընդգծված գույներով կալանավորումը անընդհատ հիշեցնում է երկրում առկա քաղաքական հաշվեհարդարների պրակտիկայի մասին։
Դատարանը շարունակում է մերժել Վազգենի խափանման միջոցի փոփոխությունը, որովհետև կալանքն այս դեպքում ևս որպես պատիժ է գործածվում։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։
Աղբյուր՝ AntiFake.am