Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է տարածված տարօրինակ լուրերն այն մասին, իբր մադրիդյան ակումբի բժիշկներն իր ոչ այն ծունկն են բուժզննման ենթարկել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Տեղեկությունը, թե բժիշկները սխալ ծունկ են զննել, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Հնարավոր է՝ ես անուղղակիորեն մեղավոր եմ դրանում։ Երբ հաղորդակցության հետ կապված խնդիրներ են առաջանում, բոլորը փորձում են օգտվել դրանից»,- ֆրանսիացի աստղի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ «Արքայական ակումբի» բժիշկները, փոխանակ զննելու հարձակվողի ձախ ծունկը, սխալմամբ հետազոտել են աջը։
Աղբյուր՝ AntiFake.am