Բեռնում...
Հասկացա՞ր, այ. Միքայել Սրբազանը՝ Փաշինյանին
07-07-2025 19:08 | Լուրեր

Հասկացա՞ր, այ. Միքայել Սրբազանը՝ Փաշինյանին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն այս պահին զրկված է ազատությունից, արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որը հրապարակվել է Սրբազանի ֆեյսբուքյան էջում.

«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն ............... (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:

Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:

Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:

Հասկացա՞ր, այ .......... (լրացնել ըստ արժանվույն)։

Աղբյուր՝ AntiFake.am