Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է, Նարեկը, ով առողջական խնդիրներ ունի, տնային կալանքի տակ է. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավեր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կներեք էլի, մանդատի համար սրբազան պայքարի դուրս եկածների բոլոլան մի հիշեցմամբ կտրեմ՝ 4 ամիս է Վազգեն Սաղաթելյանը բերդում է։ Նարեկ Սամսոնյանը տնային կալանքի տակ է։ Էդ որ մանդատը սարքել եք սրբազան կով ու պատրաստ եք Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան ապագա խորհրդարանում «ընդդիմություն» աշխատել, հիշեք, որ նաեւ Նարեկի եւ Վազգենի «Իմնեմնիմիի» շնորհիվ է, որ անտինիկոլ ճամբարի որոշ ուժեր եւ որոշ գործիչներ այսօր ունեն որոշակի հանրային աջակցությունը։
Հասկանում եմ, որ վռազ եք, ժամանակ չունեք, բայց վսյո տակի մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է, Նարեկը, ով առողջական խնդիրներ ունի, տնային կալանքի տակ է։
Սիրուն չի, հեչ սիրուն չի»: