Բեռնում...
Սերժի ժամանակ ֆուտբոլը տեր ուներ՝ Ռուբեն Հայրապետյան, հայկական ֆուտբոլի նվիրյալ
08-09-2025 10:44 | Կարծիք

Սերժի ժամանակ ֆուտբոլը տեր ուներ՝ Ռուբեն Հայրապետյան, հայկական ֆուտբոլի նվիրյալ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլենք ոչ միայն Արցախը հանձնեցին ու Հայաստանն են քանդում, այլ նաեւ հայկական ֆուտբոլի «հերն են անիծում»։

Սերժի ժամանակ Հայաստանի հավաքականը աշխարհի ռեյտինգի 38-րդ տեղում էր եւ դուրսը 4-0 հաղթում էր Դանիայի ու Սլովակիայի հավաքականներին։

Երեւանում հաղթում էինք 4-1 Մակեդոնիային ու 3-1 Սլովակիային, իսկ նույն Պորտուգալիայի հետ հավասար խաղ էինք խաղում/ միայն բախտի բերմամբ Պորտուգալիան 3-2 հաղթեց/:

Սերժի ժամանակ ֆուսբոլը տեր ուներ՝ Ռուբեն Հայրապետյան, հայկական ֆուտբոլի նվիրյալ։

Իսկ Նիկոլի ժամանակ ոչ երկիրը տեր ունի, ոչ էլ՝ հայկական ֆուտբոլը։

Մարզիչ Մելիքյանն ու հայ ֆուտբոլիստները մեղավոր չեն, մեղավորները՝ Նիկոլի թիմակիցներն են ֆեդերացիայում, որոնք քանդեցին տասնամյակի նվաճումները»:

Աղբյուր՝ AntiFake.am