Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան
«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վերանկախացման, ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով:
Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր:
Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ:
Այդ ցավն ու կորուստը մեր սրտում ունենալով շնորհավորում եմ բոլորիս յուրաքանչյուր հայ մարդու:
Շնորհավորում են մեր երազների Հայաստանի` ԻՐԱԿԱՆ Հայաստանի 35-րդ տարեդարձը:
Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից: Մենք կոչված ենք 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել այս բոլորը:
Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները»:
Բագրատ Սրբազան
Աղբյուր՝ AntiFake.am