Բեռնում...
Ամեն անգամ, երբ իշխանությունը ձախողվում է ստեղծված իրավիճակում, փորձում է «կռուտիտ» գտնել
27-08-2025 20:20 | Կարծիք

Ամեն անգամ, երբ իշխանությունը ձախողվում է ստեղծված իրավիճակում, փորձում է «կռուտիտ» գտնել

Արմեն Հովասափյանը գրել է. «Սույն պատգամավորուհ էժան բլեֆը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ իշխանությունը ձախողվում է ստեղծված իրավիճակում, փորձում «կռուտիտ» գտնել՝ անցյալի դրվագները մանիպուլյացիոն եղանակով շահարկելով։

Այո, եղել է Նազարբաևի միջամտությամբ հնչած Ալիևի նամակի ընթերցում, բայց արդյո՞ք դա կարելի է համեմատել այն իրական կապիտուլյացիայի հետ, որը փաստացի գրանցվեց 2020-ի նոյեմբերի 9-ին և դրանից հետո։ Եթե մի դեպքում խոսքը դիվանագիտական գործընթացի դժվար պահի մասին է, ապա մյուսում՝ պետական տարածքների կորստի, տասնյակ հազարավոր զոհերի և իրական պետական կապիտուլյացիոն փաստաթղթի մասին է։

Հենց ստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են հոգեպես ու բարոյապես կապիտուլացված՝ նրանք, ովքեր պահեցին պետականությունը նույնիսկ ծանր բանակցային պայմաններում, թե՞ նրանք, ովքեր ստորագրեցին կապիտուլյացիան ու դրանից հետո էլ շարունակեցին կորցնել տարածքներ և արժանապատվություն։

Կապիտույացիոն թիմի ներկայացուցչին ուզում եմ ասել, որ անցյալից վերցրած կադրերով հնարավոր չէ թաքցնել ներկայի ողբերգական արդյունքները։ Ներկա իշխանության պարտավորությունն է պատասխան տալ ոչ թե 10 տարվա վաղեմության տեսագրություններով, այլ սեփական գործերով ու պարտություններով:

Առավոտվա ասածս էլ ուժի մեջ է՝ նոր կապիտուլյացայից խուսափելու համար պիտի կապիտուլյանտ իշխանությունը փոխվի»:

Աղբյուր՝ AntiFake.am