Բեռնում...
ՈՒթ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության․ Հակոբ Հակոբյանը՝ Նարեկ Սամսոնյանի մաիսն
16-01-2026 17:25 | Լուրեր

ՈՒթ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության․ Հակոբ Հակոբյանը՝ Նարեկ Սամսոնյանի մաիսն

Հակոբ Հակոբյանը գրել է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ և ապօրինի կալանքի 64-րդ օրն է։ ՈՒթ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ նաև գործող իշխանությունների քաղաքական սնանկության, իրավական անկարողության և բարոյական պատասխանատվության բացակայության ուղիղ արտացոլումն են։

Հացադուլը բժշկության մեջ երբեք չի դիտարկվում որպես քմահաճություն։ Դա ծայրահեղ վիճակի արձագանք է, երբ մարդը այլևս չի տեսնում իրեն պաշտպանող մեխանիզմներ։ Նարեկ Սամսոնյանի հացադուլը ինքնավնասման ձգտում չէ, այլ գիտակցված, ցավալի, բայց հաշվարկված բողոք՝ մարդու կողմից, ով կանգնած է փակ դռների առաջ։ Երբ քաղաքացին ստիպված է սեփական առողջությունը, անգամ կյանքը դնել վտանգի տակ՝ իր հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։

Լուծումը, և՛ բժշկական, և՛ քաղաքական տեսանկյունից ակնհայտ է՝ հացադուլից դուրս գալը չի կարող լինել «բուժում», երբ հիվանդության պատճառը չի վերացվել։ Քաղբանտարկյալի նահանջը չի կարող համարվել առողջացում, եթե ապօրինականությունը շարունակում է խոցել։ Իրական բուժումը մեկն է՝ ապօրինի կալանքի անհապաղ դադարեցում և գործի լուծում իրավական, ոչ թե քաղաքական միջամտություններով։ Առանց դրա ցանկացած «խնամք» կոսմետիկ է և անարդյունավետ։

Վճռականություն, անձնազոհություն, արժանապատվություն․ այս հատկանիշներն այսօր մարմնավորում է հացադուլավոր քաղբանտարկյալին։ Իշխանությունների վրա մնում է մեկ այլ եռյակ՝ անտարբերություն, անպատասխանատվություն և վախ սեփական իշխանությունը կորցնելուց։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

Աղբյուր՝ AntiFake.am